Պորտֆոլիո

Ծառայություններ

icon_1

Միջոցառումների կազմակերպում

«Մայ Փարթի» ընկերությունն իրականացնում է տարբեր միջոցառումների կազմակերպում`  ծննդյան տարեդարձ,  ատամհատիկ,

«Մայ Փարթի» ընկերությունն իրականացնում է տարբեր միջոցառումների կազմակերպում`

  •  ծննդյան տարեդարձ,
  •  ատամհատիկ,
  •  մկրտություն,
  •  նշանադրություն,
  •  հարսանյաց հանդես,
  •  հոբելյանական երեկո,
  • կորպորատիվ միջոցառում, կորպորատիվ միջոցառում,
  • հայկական և արտասահմանյան տարբեր տոներ (Սուրբ Սարգիս, Սուրբ Զատիկ, Սուրբ Վալենտին, Ծաղկազարդ, Halloween և այլն),
  • խանութ-սրահի բացում:
service_icon_2

Տոնական պարագաներ

Մենք առաջարկում ենք տոնական միջոցառումների անվանական և թեմատիկ պարագաներ՝  ափսե,  բաժակ,

Մենք առաջարկում ենք տոնական միջոցառումների անվանական և թեմատիկ պարագաներ՝

  •  ափսե,
  •  բաժակ,
  •  գլխարկ,
  •  դրոշակ,
  •  ադի-բուդիի տուփ,
  •  ստենդ,
  •  պաստառ:
service_icon_3

Ձևավորում

  Ընկերությունն իրականացնում է հարսանյաց սրահի, եկեղեցու, զագսի, մեքենայի, հարսի

 

Ընկերությունն իրականացնում է հարսանյաց սրահի, եկեղեցու, զագսի, մեքենայի, հարսի սենյակի, տան և շքամուտքի ծաղկային ձևավորում, ինչպես նաև մանկական, սիրային և այլ թեմատիկ ձևավորումներ:

Ընդունվում են լուսանկարվելու համար նախատեսված պաստառների, ստենդների և մի շարք այլ պարագաների պատվերներ:

service_icon_4

Ֆուրշետներ

Մենք կազմակերպում ենք օրիգինալ ձևավորմամբ և օրիգինալ մենյուով տարատեսակ ֆուրշետներ՝

Մենք կազմակերպում ենք օրիգինալ ձևավորմամբ և օրիգինալ մենյուով տարատեսակ ֆուրշետներ՝

  • մանկական (Candy Bar),
  • կորպորատիվ,
  • հարսանեկան:

Մեր պատրաստած կանապեները, աղցանները, խորտիկները, սենդվիչները, ճաշատեսակներն ու քաղցրավենիքները գոհացնում են  անգամ ամենաքմահաճ հաճախորդին:

 

service_icon_5

Քաղցրավենիք

«Մայ Փարթի» ընկերությունն ունի սննդի պատրաստման ընդարձակ արտադրամաս, որտեղ փորձառու

«Մայ Փարթի» ընկերությունն ունի սննդի պատրաստման ընդարձակ արտադրամաս, որտեղ փորձառու մասնագետների կողմից պատրաստվում են`

  •  տորթեր, թխվածքաբլիթներ, փոփեր,
  • զանազան քափքեյքեր` կլասիկ, շոկոլադե, Էսկիմո, Օռեռո, Սնիկերս, Լայմ, Էկզոտիկ…,
  • ֆրանսիական  մակարուններ և «Օպերա»,
  • ամերիկյան սինաբոն, կարմիր թավիշ, բրաունի,
  • իտալական պանակոտտա,
  • չիզքեյքերի լայն տեսականի` կլասիկ, ելակով, շոկոլադե, Նյու Յորք, Էկզոտիկ, Ամարետտո,
  • կանապեներ, խորտիկներ, սենդվիչներ,
  • աղցաններ, խավարտներ, ճաշատեսակներ:
service_icon_6

Այլ ծառայություններ

Միջոցառումների ամբողջականության համար ձեզ ենք առաջարկում նաև հավելյալ ծառայություններ՝  տիկնիկային

Միջոցառումների ամբողջականության համար ձեզ ենք

առաջարկում նաև հավելյալ ծառայություններ՝

  •  տիկնիկային և կրկեսային ներկայացումներ,
  •  հեքիաթային հերոսներ և ծաղրածուներ,
  •  օրիգինալ շոուներ,
  •  պարային և երաժշտական համարներ,
  •  լուսային, ձայնային և այլ էֆեկտներ,
  •  հրավառություն,
  •  ֆոտո և տեսանկարահանում,
  •  DJ:

Գնացուցակ

Նորություններ

Մեր մասին

«Մայ Փարթի» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին Մելինե Միրիջանյանի կողմից: Գործունեության վաղ շրջանում ընկերությունը զբաղվում էր միայն մանկական թեմատիկ միջոցառումների կազմակերպմամբ, սակայն ընդամենը մի քանի ամիս անց բազմաթիվ հաճախորդների դրական արձագանքները ոգեշնչեցին ընկերության հիմնադրին և ողջ աշխատանքային թիմին ընդլայնել ընկերության գործունեության սահմաններն ու իրականություն դարձնել ոչ միայն փոքրիկների երազանքները, այլև մեծերի ամենատարբեր մտահաղացումներն ու երևակայության դրսևորումները:

Այսօր «Մայ Փարթի»-ն կազմակերպում  և ձևավորում է  ամենատարբեր միջոցառումներ`ծննդյան տարեդարձ, ատամհատիկ, մկրտություն, նշանադրություն, հարսանյաց հանդես, հոբելյանական երեկո, կորպորատիվ միջոցառում, խանութ-սրահի բացում, ինչպես նաև հայկական և արտասահմանյան տարբեր տոներ (Սուրբ Սարգիս, Սուրբ Զատիկ, Սուրբ Վալենտին, Ծաղկազարդ և այլն):

Հաշվի առնելով, որ ժամանակները փոխվել են, իսկ ժամանակը մարդու համար դարձել է հասցնել-չհասցնելու լուրջ խնդիր, Մայ Փարթի ընկերությունը  հնարավորություն է ընձեռում պատվերները գրանցել առցանց կամ կապի այլ միջոցներով, իսկ վճարումը կատարել մեր քաղաքի տարբեր հատվածներում տեղակայված Իդրամ ընկերության տերմինալների միջոցով:

Ընկերության կարևորագույն առավելություններից մեկն այն է, որ  ունի սննդի պատրաստման ընդարձակ արտադրամաս, որտեղ փորձառու մասնագետների կողմից պատրաստվում են զանանազան քաղցրավենիքներ և ուտեստներ, որոնց համը և տեսքը գոհացնում է անգամ ամենաքմահաճ հաճախորդին:

Արդյունքում, շատ կարճ ժամանակամիջոցում, ընկերությունը դարձավ առաջատարներից մեկը միջոցառումների կազմակերպմամբ և ձևավորմամբ զբաղվող ընկերությունների շարքում:

Ձեր միջոցառման կազմակերպումն ու ձևավորումը վստահելով մեր մասնագետներին` դուք զերծ կմնաք բոլոր տեսակի անհարմարություններից և դժվարություններից, քանզի մենք ձեր կողքին կլինենք միջոցառման  ցանկացած փուլում:

Մայ Փարթի… վստահե´ք ձեր տոնը մեզ…

Մեր թիմը

poqr-chap3

Մելինե

Հիմնադիր և գլխավոր դիզայներ

poqr-chap2

Դիանա

Վաճառքի գծով մենեջեր

poqr-chap-4

Մելինե

Խանութ-սրահի մենեջեր

poqr-chap1

Անժելա

Գրաֆիկ-դիզայներ

Պատվիրել առցանց

...
Պատվիրել առցանց

Copyright myparty.am